ԱԽՔ-ի պնդմամբ, ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունը արտաքին գործընթացի հետ կապ չունի

«Սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է ավելի վաղ, 2020 թվականից սկսած և Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց, դա արտաքին որևէ գործընթացների հետ առնչություն չի կարող ունենալ, այն եղել է ներքին գործընթաց և շարունակելու է մնալ ներքին գործընթացը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարցին՝ ե՞րբ է սկսվելու սահմանազատման գործընթացը, որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, նա պատասխանեց. «Աշխատանքային քննարկումների մասին, եթե ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում, հրապարակային հայտարարվում է: Երբ որ գործընթաց լինի, հրապարակային դրա մասին կխոսի համապատասխան գերատեսչությունը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կա աշխատանքային խումբ, եթե ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում, հրապարակային բոլորին հայտնի է դառնում»: