Խորհրդանշական է, չէ՞. թուրքագետը զուգահեռներ է անցկացրել Փաշինյանի «գաղափարական ուղերձի» ու Ալիևի քայլերի միջև

«Ալիևը այսօր հերթական անգամ օկուպացված Ստեփանակերտում է։ Ողջ օրը շրջելով օկուպացված Արցախում՝ դարձյալ հակահայկական ելույթներ է ունեցել։ Զուգահեռ Ալիևի կամքը կատարող և միաժամանկ Հայաստանի դե-ֆակտո վարչապետը «հանկարծ» հայտարարում է Սահմանադրությունը փոխելու մասին, որը գրեթե ամեն օր պահանջում են Ադրբեջանն ու Թուրքիան»,–իր Telegram–ալիքում  գրել է թուրքագետը։

Ի դեպ, Ալիևն օկուպացված Ստեփանակերտում պատրաստվում է «Հաղթանակի պուրակ» բացել։

Իսկ ՀՀ վարչապետն ուղերձով ներկայացրեց 14 դրույթ, որոնցով պատկերացնում է «իրական Հայաստանի» զարգացումը։