Օվերչուկը Կասպից ծովի «հնգյակի» երկրներին առաջարկել է մերձենալ ԵԱՏՄ-ին
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Կասպից ծովի «հնգյակի» երկրներին առաջարկել է մերձենալ ԵԱՏՄ-ին: Այս մասին նա ասել է Թեհրանում Կասպյան III տնտեսական ֆորումի շրջանակում: Նա նշել է, որ Իրանի մուտքը ԵԱՏՄ որպես դիտորդ երկիր օգնում է ամրապնդել տնտեսական կապերը տարածաշրջանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Առաջարկում եմ Կասպյան հնգյակի մյուս երկրներին մտածել ԵԱՏՄ-ի հետ մերձեցման օգուտների մասին»,- ասել է Օվերչուկը։
Կասպյան «հնգյակում» ընդգրկված են Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը և Թուրքմենստանը, որոնցից ԵԱՏՄ կազմում են միայն Ռուսաստանը և Ղազախստանը։