Ինչո՞ւ են ջրծաղիկի պատվաստանյութի տուփը և ներդիր-թերթիկը չինարեն. ահազանգ

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն ահազանգում է.

«Ջրծաղիկի պատվաստումը պետք է  ներդրվեր 2024 թվական հունվարին , սակայն այն ուշացավ  մեկ տարի: ՀՀ առողջապահության նախարարը, ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչու է ուշանում պատվաստանյութը, պատասխանել է,  «Մենք շատ ուշադիր ենք և մանրակրկիտ ուսումնասիրության ենք ենթարկում պատվաստանյութերը։ Երբ կավարտվի հանձնման-ընդունման ամբողջական  փաթեթի ուսումնասիրությունը, արդեն որոշում կկայացնենք՝ ընդունո՞ւմ ենք այդ խմբաքանակը, թե՞ չենք ընդունում:  Վստահ եմ, որ փետրվարից մենք արդեն կսկսենք պատվաստանյութերի ներդրման աշխատանքներն ամբողջ հանրապետությունով: Այսինքն՝ մենք ներդնում ենք Հայաստանում ևս մի պատվաստանյութ»։

Եվ այսպես, ըստ նախարարի 2025 թվականի 480Լ հրամանի պատվաստվելու են  2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված երեխաները, այսինքն զորակոչը բաց են թողել, մոռանալով, որ  բանակում ամեն տարի  ջրծաղիկի բռնկումներ են լինում:

Իսկ հիմա պատվաստանյութի մասին։

Գրանցված պատվաստանյութի տուփը և ներդիր-թերթիկը չինարեն են (պետք է լիներ հայերեն): Այսինքն, եթե օրինակ, երեխայի ծնողը փորձի կարդալ այն պատվաստանյութի մասին, որը ներարկվում է, ապա  պետք է բժշկական կենտրոն գնա չիրնարենից հայերեն թարգմանող թարգմանչի հետ: Իսկ ԱԱՊ բժիշկները պետք է իմանան չինարեն:

Ըստ «չար լեզուների» փոխվել է պատվաստանյութի տեխնիկական բնութագիրը, ուստի ցանկալի չէր գրառումները դարձնել հասանելի:
Հ.Գ. Առաջարկում եմ բժիշկների լիցենզավորման քննությանը ավելացնել  չինարենը»։