Էր Ռիադում վերսկսվել են Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները
Էր Ռիադում ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունները 15 րոպե դադարից հետո վերսկսել են բանակցությունները։
Հանդիպումը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Դիրիայի Ալբասատին համալիրում, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մոսկվան բանակցություններում ներկայացնում են Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Վաշինգտոնը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլթցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, կողմերը նախատեսում են քննարկել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների ողջ համալիրի վերականգնման հարցը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների գագաթաժողովի և Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ հնարավոր բանակցությունների նախապատրաստումը։