Թրամփը Իսրայելի դեմ հանդես գալու համար Հարավ Աֆրիկյան Հանրապետության դեմ պատժամիջոցներ է սահմանել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Թրամպը Հարավ Աֆրիկյան Հանրապետության նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել։ Պատճառն առանց փոխհատուցման տեղի սպիտակամորթների հողերի առգրավումն է եւ … Իսրայելի դեմ հանդես գալը, մասնավորապես վերջինիս մեղադրում է պաղեստինցիների հանդեպ ցեղասպանություն իրականացնելու մեջ։
Գազայում ցեղասպանություն իրականացնել կարելի է, Աֆրիկայում սպիտակների հողերն առգրավելը’ ոչ, եթե միաժամանակ Իսրայելին ցեղասպանության մեջ ես մեղադրում։
Իսրայելի ֆինանսների նախարարի հայտարարությունը, որ իր համար անընդունելի է, որ իր կինը ծննդաբերի մի հիվանդանոցում, որի կողքի պալատում արաբ կին է ծննդաբերում, դա ռասիզմ չէ եւ Թրամպի հիմնական հենարան ավետարանականների համար դա նորմալ է եւ քրիստոնեական արժեհամակարգին համապատասխանում է»։