Մեքսիկայի իշխանությունը ձեռնամուխ է եղել ԱՄՆ տանող ստորգետնյա թունելների հայտնաբերմանն ու փակմանը

Մեքսիկայի իշխանությունները ձեռնամուխ են եղել դեպի ԱՄՆ տանող ստորգետնյա անցումները հայտնաբերելու և դրանք փակելու աշխատանքների իրականացմանը։ Վերջերս հայտնաբերվել էր նման մի թունել, որը գետնի տակով միմյաց էր կապում ամերիկյան Էլ Պասո ու մեքսիկական Խուարես քաղաքները։

Անօրինական գաղտնի անցումը կապում էր Մեքսիկայի Սյուդադ Խուարես քաղաքը և ԱՄՆ Տեխասի նահանգի Էլ Պասո քաղաքին: Ռիո Գրանդե գետի տակով փորված թունելի լայնությունը մեկ մետրից փոքր-ինչ ավելին է, իսկ բարձրությունը՝ մոտ երկու մետր: Այն միանում է հեղեղատար կոյուղու համակարգին և ապահովված է լուսավորությամբ ու օդափոխությամբ։

«Ինչպես տեսնում եք, այն երեսպատված է փայտով՝ փլուզումները կանխելու համար»,- նշել է Սյուդադ Խուարեսի զինվորական կայազորի հրամանատար, գեներալ Խոսե Լեմուս Սիսներոսը:

Իշխանությունները կարծում են, որ այդ ստորգետնյա երթուղին օգտագործվել է ոչ միայն միգրանտների կողմից, այլև թմրանյութերը մաքսանենգ ճանապարհով Մեքսիկայից Միացյալ Նահանգներ տեղափոխելու համար:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։