Սերգեյ Լավրովը հանդիպել է ԱՊՀ երկրների դեսպանների հետ

Մոսկվայում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումը ԱՊՀ երկրների դեսպանների, այդ թվում՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան  Գուրգեն Արսենյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ, միջոցառման ընթացքում ամփոփվել են Ռուսաստանի նախագահությամբ 2024 թվականին ԱՊՀ ֆորմատով համագործակցության արդյունքները։ Նախանշվել են 2025 թվականի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի, նացիզմի դեմ պայքարում խաղաղության և միասնության տարվա հիմնական խնդիրները՝ շեշտը դնելով արտաքին քաղաքականության համակարգման հետագա ամրապնդման, առևտրի, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման վրա։

Հանդիպմանը քննարկվել են արդի գլոբալ և տարածաշրջանային թեմաներ, այդ թվում՝ Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության իրականացման համատեքստում:
Աջակցություն է արտահայտվել այս տարի ԱՊՀ-ում Տաջիկստանի Հանրապետության նախագահության առաջնահերթություններին։