Ադրբեջանում տեղեկացրել են ահաբեկչական խմբավորման ոչնչացման մասին
Ադրբեջանում տեղեկացրել են ահաբեկչական խմբավորման ոչնչացման մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով ՊԱԾ-ին, տեղեկացրել են, որ օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Անտառային եղբայրներ» ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու համար դատապարտված Գադիր Հաջիևը, հանցավոր կապի մեջ մտնելով Գուսարի շրջանի բնակիչներ Քյամրան Քերիմխանովի, Ումուդ Գյուլալիևի, Վալերիկ Ադիլովի, Ռիյադ Սաֆարալիևի, Ռովշան Լաչինովի, Նազիմ Զաքիևի և այլոց հետ, նրանց հետ նախապատրաստել է ահաբեկչություններ Գուսարի շրջանի տարածքում, ստեղծել ստորգետնյա թաքստոցներ անտառային զանգվածում, մի շարք գյուղերի տարածքում, ապահովել այդ թաքստոցները զինամթերքներով, պայթուցիկ նյութերով, տեխնիկական և այլ միջոցներով։
Գաղտնի ապաստարաններ և պահեստարաններ են հայտնաբերվել անտառապատ տարածքում, ոչնչացվել են անօրինական զինված խմբավորման անդամները՝ Գադիր Հաջիևը, Ռիյադ Սաֆարալիևը, Վալերիկ Ադիլովը և Ումուդ Գյուլալիևը, որոնք պայթուցիկ սարքեր են օգտագործել և զինված դիմադրություն ցուցաբերել։

