Ընդդիմադիր պատգամավորները միացել են տրանսպորտի թանկացման բոյկոտին (տեսանյութ)

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները միացել են տրանսպորտի թանկացման բոյկոտին։

Նրանք շրջում են հանրային տրանսպորտում և քաղաքացիներին բացատրում, որ պետք չէ վճարել 150 դրամ:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով որոշում ընդունեց, ըստ որի՝ հասարակական տրանսպորտով մեկ երթևեկության արժեքը կկազմի 150 դրամ: