Թրամփը տեղեկացրել է Ռուսաստանի հետ իր վարչակազմի շփումների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով կարող են խոսել և հայտարարել ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար կարևոր մի ինչ-որ բանի մասին, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Մենք կխոսենք, և ես կարծում եմ, որ մենք, հավանաբար, ինչ-որ կարևոր բան կանենք»,- ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տանը։ «Մենք ցանկանում ենք վերջ տալ այս պատերազմին»։
Նա ավելացրել է, որ իր վարչակազմն արդեն «լուրջ քննարկումներ է ունեցել այս պատերազմի մասին»՝ փորձելով վերջ տալ դրան։ «Սա պարզապես անիմաստ իրավիճակ է, և այն պետք է դադարեցվի»:
Թրամփը չի ասել, թե ով է իր վարչակազմից շփվել ռուսների հետ, բայց հավաստիացրել է, որ կողմերն «արդեն խոսում են»։
Անցած շաբաթ Թրամփը հայտնել էր, որ կցանկանար անհապաղ հանդիպել Պուտինի հետ, որպեսզի հրադադարի հասնեն Ուկրաինայի պատերազմում։ Դատելով նրանից, թե ինչ է նա լսել, Պուտինը կցանկանար հանդիպել իր հետ, ասել է նա։

