Մհեր Սահակյանն այսօր կդառնար 37 տարեկան
Ողբերգական պատահարի հետևանքով կյանքից հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 37 տարեկան։
«Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները․․․»,- այս խոսքերը պատգամավորի կյանքի գլխավոր ուղենիշն էին։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։ Մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի դին։

