Բախում կառավարության մոտ, բերման են ենթարկվել քաղաքացիներ
Կառավարության մոտ ակցիա անող քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է սկսվել։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։
Ոստիկանները պատ են կազմել, որպեսզի քաղաքացիները չկարողանան մոտենալ կառավարության մուտքին։
Նշենք, տնտեսվարողները այսօր կրկին կառավարության մոտ են։ Նրանք բողոքում են շրջանառության հարկը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու, նաև համընդհանուր հայտարարագրման դեմ:

