Փակ հանդիպում ԱԺ-ում՝ անհետ կորածների ծնողների հետ

Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 30-ին, նխատեսված է փակ հանդիպում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ: Փակ հանդիպումը վարելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ներկա կլինեն Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի մյուս անդամները, նաև ԱԺ բոլոր խմբակցություններից պատգամավորներ:

Հանդիպմանը մասնակցելու համար խորհրդարան են եկել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը: