Հարցման մասնակիցների 79 %-ը պահանջել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրաժարականը

Երեւանի քաղաքապետի պաշտոնում Տիգրան Ավինյանին չի հաջողվել ձեռք բերել հանրության վստահությունը, ավելին` ճնշող մեծամասնությունը պահանջում է նրա հրաժարականը:

«Փաստինֆո»-ն հարցում էր նախաձեռնել իր յութուբյան ալիքում` խնդրելով գնահատել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատանքը:

Հարցմանը մասնակցել է 5200 օգտատեր, որի միայն 6 %-ն է գոհ եղել Ավինյանի աշխատանքից` նշելով, որ արդարացրել է սպասելիքները, հարցման մասնակիցների 9%-ը Ավինյանի աշխատանքը գնահատել է բավարար, 79 %-ը նշել է, որ դժգոհ է ու Ավինյանը պետք է հրաժարական տա», 5 %-ը դժվարացել է պատասխանել։

Հետաքրքիր են նաեւ մեկնաբանությունները։ Օգտատերերից մեկը նշել է, որ պետք է հեռանա ոչ միայն Ավինյանը, այլ նաեւ Փաշինյանը: «Միանշանակ պետք է հեռանա և ընդմիշտ, այլ ոչ թե հիմա էլ ուրիշ պաշտոնի տանեն։ Բայց չփոխարինել մի այլ «իդիոտի» հետ», – նշել է օգտատերերից մեկը: Մեկ ուրիշը բարձրացրել է քաղաքի մաքրությանն հարցը` նշելով, որ իրենց շենքի դիմաց ամիսը մեկ էլ չեն մաքրում։

«Ինքը չպետք է ընտրվեր, ձայներ չուներ, դասավորեցին», – կասկած է հայտնել մեկ այլ օգտատեր: Մեկ ուրիշն էլ Ավինյանին ուղարկել է գոմում աշխատելու, իսկ մեկ այլ քաղաքացի նշել է, թե քաղաքապետարանը իր (քաղաքապետի-խմբ) անձնական դրամապանակն է, իսկ որոշներն էլ բարձրացրել են Ավինյանին դատելու հարցը:

Աղբյուր` Փաստինֆո