Դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր ճանաչեց
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեղավոր ճանաչվեց և ազատազրկվեց 4 տարի 4 ամիս ժամկետով։
Հաշվակցելով Ասլանյանի՝ կալանքի տակ անցկացրած ժամկետը, դատարանը նրան դատապարտեց 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման։ Նաև նշանակվեց 500 հազար դրամի տուգանք։ Ասլանյանը 3 տարի ժամկետով զրկվեց պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու մեջ։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին և համայնքի գլխավոր ճարտարապետին։

