«Հայաքվեն» կփոխհատուցի ուղեվարձի բոյկոտի ընթացքում քաղաքացիների հնարավոր վարչական տույժերը
- Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել 2025 թ. փետրվարի 1-ից շեշտակի բարձրացնել քաղաքային տրանսպորտի սակագները՝ այն դարձնելով 300 ՀՀ դրամ ներկա 100-ի փոխարեն: Հանրային տրանսպորտի թանկացման մասին որոշումն ընդունվել է կամայական ճանապարհով և անտեսում է Երևանի բնակչության օրինական շահերը:
Երևանի բնակիչների ընդամենը 12-ի տոկոսի աջակցությամբ քաղաքի կառավարմանը տիրացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները, չանսալով տասնյակ հազարավոր երևանցիների բողոքին, Երևան քաղաքի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների փաստարկներին, նույնիսկ սեփական նախընտրական խոստումներին՝ որոշել են հարկադրանքի միջոցներով ներդնել հանրային տրանսպորտի թանկացումը։
- Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններն ու բազմաթիվ քաղաքացիներ առաջարկել են փետրվարի 1-ից բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը և կասեցնել սակագնի անհիմն բարձրացումը:
«ՀԱՅԱՔՎԵ» ազգային քաղաքացիական միավորումը կանգնում է երևանցու կողքին և միանում է բոյկոտի գործողություններին: Մենք քաղաքացիներին կոչ ենք անում
- հրաժարվել փետրվարի 1-ին վճարել նոր սակագներով:
- վարչական տույժերի դեպքում դիմել «ՀԱՅԱՔՎԵ» կենտրոնական գրասենյակ (Աբովյան 25)` դրանց հատուցման, ինչպես նաև հետագա իրավական պաշտպանություն ստանալու համար:
Միասին մենք կկարողանանք պաշտպանել Ձեր օրինական իրավունքները և վերականգնել սոցիալական արդարությունը Երևան քաղաքում:
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման ֆեյսբուքյան էջից

