ԱՄՆ նախագահի որոշմամբ՝ 90 օրով դադարեցվել են մատակարարումները Ուկրաինային

Պետդեպը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ 90 օրով դադարեցրել է արտասահմանյան օգնությունը, այդ թվում՝ մատակարարումները Ուկրաինային, հաղորդում է Politico-ն։ Որոշումը չի վերաբերում Իսրայելին և Եգիպտոսին։

Reuters-ն իր հերթին հայտնում է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն սառեցրել է Ուկրաինային աջակցելու ծրագրերը։

Հիշեցնենք՝ հունվարի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել օգնության բոլոր ծրագրերը 90 օրով ժամանակավորապես դադարեցնելու մասին: Այդ ժամանակ փաստաթղթից պարզ չէր, թե արդյոք այն կազդի Ուկրաինային արդեն հատկացված միջոցների կամ օգնության վրա՝ հաշվի առնելով, որ դաշնային կառավարության բյուջեն սահմանում է ԱՄՆ Կոնգրեսը։

Ծրագրերը շարունակելու, փոփոխելու կամ դադարեցնելու մասին հետագա որոշումները կկայացվեն ստուգումից հետո, որի արդյունքները ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կներկայացնի 85 օրից: