Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Տիմոֆեևկան. ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Տիմոֆեևկա բնակավայրը։ «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պետրոպավլովկա, Վոզդվիժենկա, Վոլկովո, Սոլյոնոյե, Տիմոֆեևկա և Շևչենկո բնակավայրերը», – ասվում է հաղորդագրության մեջ: