Փաշինյանը վիճակագրական կոմիտեի նախագահին գործուղում է Մեծ Բրիտանիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը գործուղվել է Մեծ Բրիտանիա:
Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
- Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին 2025 թվականի փետրվարի 11-14-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)` ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպվող՝ Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի բյուրոյի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
- Ստեփան Մնացականյանի՝ Միացյալ Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին հատկացված միջոցների հաշվին:
- Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին 2 հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

