Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ մեկնել է Դավոս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Հայտնում են Կառավարությունից։

Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի պանելային քննարկման, երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ։