Մոսկվայի և Երևանի շփման դադարը հաղթահարված է, մենք շատ արդյունավետ ենք խոսել. Լավրով (տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկման ժամանակ շեշտել ենք մեր հարաբերությունների ռազմաքաղաքական բնույթը, որի մասով կան համաձայնագրեր։ Մոսկվան հետաքրքրված է նրանում, որ հայ-ռուսական հարաբերությունները չենթարկվեն արտատարածաշրջանային խաղացողների բացասական ազդեցությանը։ Այս մասին այսօր ՌԴ-ում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ընթացքում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք քննարկեցինք ռազմավարական առումով կարևոր Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու հեռանկարները, իսկ դիվանագիտական անձնակազմի ընդլայնումը համապատասխանում է երկու երկրների շահերին։ Միջազգային քաղաքականության օրակարգերի մեծ մասում Հայաստանի և Ռուսաստանի տեսակետները կա՛մ նույնական են, կա՛մ շատ մոտ։ Ուրախ կլինենք, եթե նախագահ Պուտինի հրավերով Հայաստանի ղեկավարությունը մայիսյան տոների ժամանակ այցելի Ռուսաստան։ Մոսկվայի և Երևանի շփման դադարը հաղթահարված է, մենք շատ արդյունավետ ենք խոսել», – նշել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

