Նախորդ տարին բարդ էր ՌԴ-Հայաստան երկկողմ հարաբերությունների համար. Լավրով

Երևանը Մոսկվայի բնական ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը, որը շահագրգռված է բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ։ Այս մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ընդլայնված հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Նախորդ տարին բարդ էր երկկողմ հարաբերությունների համար։ Մենք այսօր, անկեղծ ասած, վճռական ենք մեր ղեկավարների՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պահպանվող մթնոլորտի ոգով քննարկել բոլոր այն հարցերը, որոնք օրակարգում են, որոնք կարևոր են ձեզ համար, որոնք կարևոր են Ռուսաստանի Դաշնության համար։

Համոզված եմ, որ մենք այժմ կառուցողականորեն կդիտարկենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք գնահատել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական ռազմավարական գործընկերոջ և դաշնակցի հետ»,- ասել է Լավրովը։