Պետական կառավարման քպական մակարդակ․ պատգամավորը հրապարակել է ԲԴԽ անդամության թեկնածուի հայհոյախառն գրառումները
«Երևի նոր ստանդարտ կա ՔՊ-ի կողմից պաշտոնի առաջադրվելու համար. ունենալ այնպիսի հանրային խոսք, որը նորմալ մարդիկ չկարողանան անգամ բարձրաձայն արտաբերել։
Վաղն առավոտյան մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում է նաև այս անհատի Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ Առաջարկողը, իհարկե, իշխող ուժն է։ Կարծում եմ անհատն ամբողջությամբ արտահայտում է ՔՊ արժեհամակարգը։
Ու այս մարդը պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը։ Պետական կառավարման քպական մակարդակ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հրապարակելով Ալեքսանդր Սիրունյանի հայհոյախառն գրառումները։
Հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց:
Նիստերի օրակարգում ՔՊ կուսակցության առաջարկով ընդգրկված է Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽ անդամ ընտրելու նախագիծը։

