ԱԺ նիստն սկսվել է հիմնի թարմացված տարբերակով

Հունվարի 20-ին Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման գարնանային նստաշրջանի առաջին նիստը մեկնարկել է ՀՀ օրհներգի թարմացված տարբերակով, որը դեռ քննարկման փուլում է։ Բացի այդ, հայտնվել է Հայաստանի տարածքի ոսկեզօծ մանրակերտը։

«Հայաստան» խմբկացության խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատել են այս երկու որոշումները՝ նշելով, որ իշխանությունները հերթական անգամ խախտել են գործող օրենսդրությունը։