Փաշինյանը և Ալիևը Դավոսում կմասնակցեն Համաշխարհային տնտեսական համաժողովին

Համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովը կայանալու է հունվարի 20-24-ը՝ Դավոսում (Շվեյցարիա): ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի համաժողովին: Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Ինչպես նշված է համաժողովի պաշտոնական էջում, ակնկալվում է, որ այս տարի համաժողովին կմասնակցեն 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, 350 երկրների կառավարությունների ներկայացուցիչներ՝ 130 երկրներից։

Նախատեսվում է, որ ֆորումին կմասնակցեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, ԵԽ գլխավոր քարտուղարը, Չինաստանի նախագահը, Գերմանիայի կանցլերը։ Հյուրերի ցանկում նշված են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի,  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Սիրիայի ԱԳ նախարարի անունները։
Համաժողովին կմասնակցեն նաեւ բիզնեսի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գիտության, լրատվամիջոցների եւ արվեստի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ հանդիպմանը կմասնակցի 3 հազար մարդ։