ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները հասել են այն կետի, երբ դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ոչ միայն տեղին է, այլև կարևոր․ Արարատ Միրզոյան

Հայաստան-ԱՄՆ  հարաբերությունները հասել են այն կետի, երբ դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ոչ միայն  տեղին է, այլև կարևոր՝ աշխարհաքաղաքական բարդ լանդշաֆտում նավարկելու համար: Այս մասին գրել է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։

«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրել ենք, թող ծառայի որպես Հայաստանի և ԱՄՆ-ի միջև խորացող հարաբերությունների վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ»,-նշել է նա։