Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին

Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին:
Ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝  Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների աշխատակիցները կօգնեն տերմինալների միջոցով գնել դրանք:
Բաղրամյան պողոտայի  2/5 և Նալբանդյան փողոցի 2/1 հասցեներում երկուական տերմինալներ են  գործում: