Չինաստանի հետ մրցակցությունը կարող է պատմության մեջ ամենալուրջ մարտահրավերը լինել ԱՄՆ-ի համար. Սալիվան

Չինաստանի հետ երկարատև մրցակցությունը, գուցե, Միացյալ Նահանգների ամենալուրջ մարտահրավերն է նրա ողջ պատմության ընթացքում, ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ստիպված կլինի դրան առանցքային ուշադրություն հատկացնել։ Երեքշաբթի այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի ազգային անվագության գծով օգնական Ջեք Սալիվանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իմ կարծիքով, չափազանց կարևոր է, որ ճգնաժամերի հետ գործ ունենալով՝ մենք չշեղվենք Չինաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական մրցակցությունից»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Խաղաղության ինստիտուտում։- Քանի որ Չինաստանը միակ երկիրն է, որն ունի բոլոր ոլորտներում մեզ հետ մրցելու  հավակնություններ և կարողություն։ Այսպիսի երկարաժամկետ մարտահրավերների մենք վաղուց չենք բախվել։ Թերևս երբեք, քանի որ Խորհրդային Միությունը չուներ տնտեսական և այլ հնարավորություններ, որոնք ունի Չինաստանը»։

«Մենք պետք է կենտրոնանանք մեր երկրում ներդրումներ կատարելու, մեր դաշնակիցներին համախմբելու և Չինաստանի անբարեխիղճ մեթոդների և ագրեսիվ մարտավարությունը հետ մղելու վրա, ներառյալ Հարավչինական ծովում և Թայվանի նեղուցում», – ավելացրել է Սալիվանը: