Արոմատիկ ինհալյատորի օգտագործումը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև մահվան ելքի
Արոմատիկ ինհալյատորները դառնում են ավելի ու ավելի տարածված դեռահասների շրջանում: Դրանք վաճառվում են առցանց հարթակների միջոցով, ունեն երեխաների համար գրավիչ փաթեթավորում և տարբեր բույրեր: Դեռահասների կողմից անհայտ ծագման արոմատիկ ինհալյատորների ցանկացած օգտագործումը չափազանց վտանգավոր է, այդ թվում նաև կենցաղում օգտագործվող /մազի լաք, տան հեռացրվող բույրեր, բիծ հանող միջոցներ և այլն/: Արոմատիկ ինհալյատորների բաղադրության մեջ մտնող նյութերը անմիջապես ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա:
Դրանց օգտագործման արդյունքում կարող են դիտվել ինչպես հեգեկան, այնպես էլ սոմատիկ խնդիրներ`
Դյուրագրգռություն
Ագրեսիա
Ոչ ադեկվատ վարքագիծ
Քնի խանգարում
Զարկերակային գերճնշում
Հաճախասրտություն
Դեռահասների մոտ, ովքեր ունեն բրոնխիալ ասթմա, արոմատիկ ինհալյատորները կարող են առաջացնել Կվինկեի այտույց:
Արդեն իսկ հաղորդվում են տարբեր առողջական խնդիրներ դեռահասների շրջանում, երբ արոմատիկ ինհալյատորներ օգտագործելուց հետո տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք տարբեր ախտանշաններով: Ժամանակին բուժօգնություն չտրամադրելու դեպքում, արոմատիկ ինհալյատորի օգտագործումը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև մահվան ելքի:

