Քանի օր է` չեն գործում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ահռելի փաստական նյութ պարունակող կայքերը․ ահազանգ
Այսօր լրանում է Բաքվում պետականորեն կազմակերպված հայերի ցեղասպանության 35-րդ տարին։ 1990-ի հունվարի 13֊20֊ը ադրբեջանցիք հայերի ջարդերին զուգահեռ էթնիկ զտման ենթարկեցին նաև ժամանակին հայերի իսկ ձեռքով կառուցված Բաքու քաղաքը։
Մենք հետամուտ չեղանք ցեղասպան Ադրբեջան պետության պատժմանը և ունեցանք 2020-2023։ Նույն ցեղասպանից խաղաղություն մուրալու գինն էլ ավելի ծանր է լինելու։
Ի դեպ, Marina Grigoryan-ն ահազանգում է, որ քանի օր է` չեն գործում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ահռելի փաստական նյութ պարունակող karabakhrecords.info, karabakhfacts.com,
xocali.net կայքերը։ Նման հարցերում պատահականություններ կամ վրիպումներ չեն լինում…
Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից

