Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան (տեսանյութ)

«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ… ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, պետք է հասկանանք, որ Արևմտյան Հայաստանը Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է, Արագածոտնի մարզի Բաղրամյանի շրջանն է, Թալինի շրջանն է, Մարալիկի տարածաշրջանն է»,-  այսպես կոչված «Ընտանեկան փոդքասթ»-ի ժամանակ ասել է վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։