Կառավարությունն աճուրդով կօտարի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող հողամասեր

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4  հասցեներում գտնվող հողամասերի մասին է, որոնք կօտարվեն դասական աճուրդով:

Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել  է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով:

Նախագծով գնորդը պարտավորվում է վճարել նաև Գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը, որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Նախագծով սահմանվել է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված Գույքի վաճառքի նպատակով մինչև Գնահատման հաշվետվության ժամկետի ավարտը՝ 2025 թվականի հուլիսի 30-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց Գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։