Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա
Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը: «Անվտանգային», «ազգային», «ռազմավարական» կենտրոնների «փորձագետների» ճոխ գաղափարների ու կարծիքների պակաս չկա: Ոմանք կանխատեսում են նոր պատերազմ, ոմանք իշխանափոխության գործընթաց: Զանգեզուրագետ ռահվիրաներն էլ լուռ անկյունում ծխում են: ՀՀ քաղաքացիներն էլ, որ փորձում են մի բան հասկանալ, հայտնվում են ընկճախտի մեջ: Բոլորին հետաքրքրում է մի հարց, կա՞ արդյոք խաղաղության հաստատման միջպետական բանակցային գործընթաց, թե այն արդեն տապալված է: Այս հարցի պատասխանը չի տրվում: Իմ կանխազգացումով կամ կանխատեսմամբ, Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա, որին հնարավոր է նաև, որ Երևանում անտեղյակ են: Ալիևը երբեք այդպես կոշտ հայտարարություններ չէր անի, եթե այդպիսի պայմանավորվածություններ չլինեին: Նա պոպուլիստ չէ, ավտորիտար ղեկավարների քաղաքական վարքն ու գործելակերպը առավել քան մոտ են իրենց գործին:
քաղաքագետ

