Ոչ մի լավ բան ասել չեմ կարող․ Միրզոյանը՝ արցախցիների վերադարձի մասին
«Հիմա երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում ասում եք՝ ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ, լսեցինք Ձեզ»,-ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե բանակցությունների օրակարգում ներառվա՞ծ է ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի վերադարձը։
Նա ասաց՝ 2020, 2021 թվականներին քննարկվում էին ԼՂ ներկայացուցիչների կողմից հանդիպումների մասին, այդ թվում Սոֆիայում, բայց դրանք հօդս ցնդեցին կոնկրետ շրջանակների կողմից, գուցե հրահրված երրորդ երկրների կողմից։
«Ամեն դեպքում ոչ մի լավ բան ասել չեմ կարող։ Մեր քաղաքականությունն է այնպես անել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարողանան հոգալ իրենց կարիքները։ Մենք կանենք մեզանից հասնող ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ լիարժեք ինտեգրված ապրեն ու արարեն այստեղ»,-ասաց Միրզոյանը։

