Լարսի ճանապարհը բացվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին տեղեկացրել է ՌԴ -ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։

Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների հա։