Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով

24News-ի տեղեկություններով, երեկ ձերբակալվել, ապա կալանավորվել է Ջրային կոմիտեի արդեն նախկին նախագահ Վահագն Գևորգյանը: Գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում:

«Հակակոռուպցիոն դատարանից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ Վահագն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը` 2 ամիս ժամկետով»,- նշում է լրատվամիջոցը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Վահագն Գևորգյանին ազատել էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: