Նիկոլ-Ալիև հնարավոր գործարքի առաջին տուժողները լինելու են հենց նիկոլականները

Ըստ էության, եթե իրականություն են դառնում Փաշինյան-Ալիև հայտնի ու գաղտնի (ամեն ինչ հուշում է գաղտնի պայմանավորվածությունների առկայության մասին) պայմանավորվածությունները, ապա Հայաստանը ինչպես Փաշինյանն է ասում, ձեռք է բերելու կախվածությունների նոր կենտրոններ` Բաքու և Անկարա։

Ես 2021 թվականից կրկնում եմ, որ Բաքուն և Անկարան իրագործում են 1920 թվականի քեմալյան ծրագիրը` Հայաստանում առկա իսլամական էլեմենտներ, որոնց անվտանգությունն ապահովելու պատրվակով Թուրքիան և Բաքուն ռազմական և այլ ներկայություն են ապահովում Հայաստանում։ Հայաստանի կոմունիկացիաները կապվում են Գյումրի-Կարսով Թուրքիայի հետ, և Հայաստանը վերածվում է անկենսունակ և անկենդան կազմավորման, որի վրա ռազմական հարձակումները ուղղակի անիմաստ են` իմունիտետի բացակայության պատճառով։

Փաշինյանը սրա միակ այլընտրանքը թողնելու է Հայաստանի` ռուսական միութենական պետության վերածվելու միջոցով գոնե էթնիկ քարտեզը ֆորմալ պահպանելու հնարավորություն։

Այսինքն` հակառուս խաղալը ընդամենը հերթական անգամ ժողովրդին էշի տեղ դնելու նման մի բան է։

Մարդը, ում համար միակ արժեքը իշխանությունն է, չի կարող ո‘չ -մետ և ո‘չ էլ -հակա լինել։

Ի դեպ, Նիկոլ-Ալիև հնարավոր գործարքի առաջին տուժողները լինելու են հենց նիկոլականները։ Սա լինելու է աքսիոմատիկ հենց նրանց համար…

Եթե իհարկե թույլ տանք…

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը