Մարտից ղարաբաղցիներն ավելի ակտիվորեն կդիմեն բնակարանային ծրագրին. նախարար
Մարտին, երբ ամենամսյա ֆինանսական աջակցության ծրագիրը (40+10 հազար դրամ- խմբ.) Ղարաբաղից տեղահանվածների համար ավարտվի, նրանք ավելի ակտիվորեն կդիմեն բնակարան ձեռք բերելու աջակցման ծրագրին։ Այս մասին դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը կարծում է, որ պետությունն այժմ տրամադրում է ֆինանսական աջակցության լավ ամսական փաթեթ (40+10 հազար դրամ- խմբ.) և, հետևաբար, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները քիչ են մոտիվացված բնակարանային աջակցության ծրագրին դիմելու համար: Պաշտոնյան հավաստիացրել է, որ բյուջեից միջոցներ կհատկացվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար՝ հույս հայտնելով, որ պահուստից լրացուցիչ միջոցներ ներգրավելու հարկ չի լինի:

