Հռոմի պապը խոսել է Իրաքում իր դեմ չստացված կրկնակի մահափորձի մասին
Իրաքում մահապարտները փորձել են սպանել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին 2021 թվականին կրկնակի մահափորձով։ Այս մասին հայտնում է Corriere della Sera թերթը՝ մեջբերելով Հռոմի պապի ինքնակենսագրականից՝ «Սպերա»-ից մի հատվածի։
Իր գրքում պոնտիֆիկոսը պատմել է, որ 2021 թվականին, նախքան Իրաք գնալը, իրեն համոզել են հովվական այցով չայցելել այս երկիր, հատկապես այն տարածքները, որոնք երկար ժամանակ գտնվում էին ԻՊ-ի վերահսկողության տակ։ Այնուամենայնիվ, Ֆրանցիսկոսը անդրդվելի էր գնալու իր որոշման մեջ։
Պապի անվտանգությունն ապահովել են տեղի ոստիկանությունը, ինչպես նաև բրիտանական հետախուզությունը։ Նրանք երկու անգամ փորձել են սպանել Ֆրանցիսկոսին կարճ ընդմիջումով` Մոսուլում, ուր Հռոմի պապը ժամանել էր քրիստոնեական համայնքի հետ շփվելու:
«Հրամանատարը լակոնիկ պատասխանեց. «Նրանք այլևս այստեղ չեն»: Իրաքի ոստիկանները բռնել են նրանց և ստիպել պայթել: Սա նաև ինձ ցնցեց. նույնիսկ սա պատերազմի թունավոր պտուղն է»,- գրում է Ֆրանցիսկոսը:

