Սիրիայում պետք է լինի սոցիալական պայմանագիր պետության և համայնքների միջև. աշ-Շարաա

Դամասկոսում իշխանության եկած զինված կազմավորումների ղեկավար Ահմեդ աշ-Շարաան, որը հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի մականունով երկուշաբթի հանդիպել է դրուզների համայնքի պատվիրակության հետ, որի ընթացքում նա քննարկել է երկրի գալիք վերափոխումները։

«Սիրիան պետք է միասնական մնա։ Պետության և բոլոր համայնքների միջև պետք է սոցիալական պայմանագիր լինի սոցիալական արդարության ապահովման համար»,- նրա խոսքերը մեջբերել է Suria հեռուստաալիքը։

«Մենք մոտենում ենք հարցերի լուծմանը՝ օգտագործելով ինստիտուցիոնալ և իրավական տրամաբանությունը։ Եվ մենք ձգտում ենք հասնել լավագույնին սիրիացի ժողովրդի համար։ Պետք է, որ մենք ունենաք պետական, այլ ոչ թե ընդդիմության մտածողություն»,- ավելացրել է նա։