Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածներին
Ռուսական զինված ուժերը մասշտաբային հարձակում են իրականացրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Ամբողջ երկրի տարածքում հայտարարվել է օդային տագնապ։ Ըստ ուկրաինական զինված ուժերի՝ Ռուսաստանը կիրառել է․
- 94 տեսակի հրթիռներ
- 193 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը հայտնել են, որ խոցել են 80 թևավոր հրթիռ, մեկ բալիստիկ հրթիռ և 80 հարվածային ԱԹՍ։
Հարվածի հետևանքները.
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշենկոն հայտնել է, որ երկրի էներգետիկ համակարգը ստացել է զգալի վնասներ։ «ՈւկրԷներգո» ընկերությունը մեծացրել է էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումները։