Երեկ ահաբեկիչների կողմից գրավված Դամասկոս էր այցելել առաջին օտարերկյա պաշտոնյան՝ Թուրքիայի ԱՀԿ տնօրենը
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Երեկ ահաբեկիչների կողմից գրավված Դամասկոս մայրաքաղաք էր այցելել առաջին օտարերկյա պաշտոնյան՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) տնօրեն Իբրահիմ Քալընը։
Նկարում նա պատկերված է կենտրոնում՝ իսլամական աշխարհի գլխավոր սրբություններից մեկի՝ Դամասկոսի Օմայանների մզկիթից դուրս գալիս, շրջապատված հատուկ ջոկատայիններով ու ամբոխով։
Քալընի այցը խորհրդանշական է ոչ միայն այն պատճառով, որ հենց այս մարդն է թուրքական պետությունում թիվ մեկ պատասխանատուն երկրի սահմաններից դուրս ռազմաքաղաքական գործողությունների համար (հենց MIT-ն է համակարգել Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և իհարկե Արցախում թուրքական ռազմագործողությունները)։
Խորհրդանշական է նաև այն պատճառով, որ հենց Թուրքիան է Սիրիայի անկման գլխավոր կազմակերպիչն ու շահառուն։ Եվ հիմա դափնիները հավաքելու ժամանակն է։
Իսկ հանցագործը, ինչպես ասում են, միշտ վերադառնում է հանցագործության վայր»։