Երևանում Սիրիայի դեսպանատան վրայից հեռացվել է Արաբական Հանրապետության դրոշը (տեսանյութ)
Երևանում՝ Բաղրամյան պողոտայում գտնվող Սիրիայի դեսպանության վրայից հեռացվել է Բաշար Ասադի վարչակազմը խորհրդանշող Արաբական Հանրապետության դրոշը։ Այս մասին հայտնում է 24News-ի https://www.24news.am/index.php/news/374700 թղթակիցը, որը կարողացել է փոքր տեսանյութ նկարել շենքի մոտից։ «Մեզ չհաջողվեց ունենալ ավելի որակյալ կադրեր, քանի որ շենքի մոտ գտնվող ԱԱԾ աշխատակիցներն արգելում էին նկարել այն»,- գրում է կայքը։։
Հիշեցնենք, որ Սիրիայի զինյալ ընդդիմությունը երեկ առավոտյան վերջնականապես զբաղեցրեց մայրաքաղաք Դամասկոսը։ Նախագահ Բաշար Ասադն ու իր ընտանիքի անդամները շտապ մեկնել են Ռուսաստան, որտեղ նրանց ,«մարդասիրական հանգամանքներից ելնելով», ապաստան են տվել։
Տեսանյութը՝ այստեղ։

