Տեղի է ունեցել Կարապի լճի սահադաշտի բացման արարողությունը

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սաներն ազդարարել են Կարապի լճի սահադաշտի բացման մեկնարկը։ Այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կարապի լիճը պատրաստ է ձմռանը:

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սաները սահադաշտի բացման մեկնարկն ազդարարեցին»,– գրել է Ավինյանը: