ՌԴ-ը մնում է մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը. Գերմանիայի ՊՆ ղեկավար
Մեզ համար ակնհայտ է՝ Ռուսաստանը մնում է մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը և այդպես էլ կմնա տեսանելի ապագայում: Հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, փոխանցում է Bild-ը:
«Ռուսաստանն ամբողջությամբ անցել է ռազմական տնտեսության», – ասել է պաշտպանության նախարարը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:
Պիստորիուսը զգուշացրել է Ռուսաստանի պաշտպանական ջանքերի ավելացման մասին՝ նշելով. «Ռուսաստանն ամբողջությամբ անցել է պատերազմական տնտեսության և տարեկան 1000-1500 տանկ է փոխանցում բանակին։ Այս ցուցանիշը մոտավորապես երկու անգամ ավելի է, քան հինգ խոշորագույն եվրոպական երկրներինը միասին վերցրած»:

