Փաշինյանը Տավուշի մարզպետին արձակուրդի է ուղարկում

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 4 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի դեկտեմբերի 9-12-ը ներառյալ:

2. Հայկ Ղալումյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը»։