Ջրհեղեղից 7 ամիս անց վնասներ կրած գյուղացիներին ու տնտեսվարողներին պետական փոխհատուցում չի տրվել
Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից տուժած գյուղացիական տնտեսություններին, այգիների, բանջարանոցների, տնամերձերի սեփականատերերին, այլ տնտեսվարողներրին ե՞րբ է ցուցաբերվելու պետության կողմից ֆինանսական աջակցություն։ Մարզպետարանից պատասխանել են․ «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով Տավուշի մարզում տուժած գյուղացիական տնտեսություններին և տնտեսվարողներին պատճառած վնասների հետ կապված փոխհատուցումների և աջակցությունների տրամադրման խնդիրները համապատասխանաբար կարգավորվում են ՀՀ կառավարության և 15․08․2024թ․ թիվ 1264-Լ և 15․08․2024թ․ թիվ 1301-Լ որոշումներով, որն այս պահին ընթացքի մեջ է»։
Մայիսի 27-ին գյուղացիները պտղատու այգիներ, ցանքեր են կորցրել, գետամերձ տարածքներում տնտեսավարողները մեծ վնասներ են կրել, սակայն ջրհեղեղից 7 ամիս հետո պետական փոխհատուցում չի տրվել»։