Եթե վարչապետն ինձ խնդրի, ես վայրկյան անգամ չեմ ընդդիմանա այդ խնդրանքին. Ալեն Սիմոնյան

«Եթե ՀՀ վարչապետը ինձ խնդրի, ես վայրկյան անգամ չեմ ընդդիմանա այդ խնդրանքին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական երկու պատգամավորների «խնդրել է» վայր դնել մանդատը, բայց Հովիկ Աղազարյանը ընդդիմանում է:

«Գոյություն ունի առաջինը սուբորդինացիա, երկրորդ հերթին՝ թիմ: Այնպես չէ, որ վարչապետը առավոտյան արթնացել է և որոշել է, որ այս-այս մարդիկ պետք է տեղափոխվեն:

Մարդիկ բոլորը, բոլորը ունենում են խնդիրներ, ստեղծում են խնդիրներ և սխալներ են անում: Անձնական սխալների մասին չէ խոսքը, կամ անձի, այլ համակարգի, արդարադատության, այն իրավիճակի, որի մասին նաև մեր ընդդիմադիր գործընկերներն են բարձրաձայնում: Այդ արձանագրումներից հետո երկրի ղեկավարը պարտավոր է հետևություններ անել, որովհետև իր վրա է ամբողջ պատասխանատվությունը»,-ասաց նա: