Ռումինիայի Հայոց Միությունը կրկին հաղթահարում է ընտրական շեմը և մանդատ է ստանում երկրի խորհրդարանում
Ռումինիայում 2024թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Ռումինիայի Հայոց Միությունն (ՌՀՄ), ըստ նախնական արդյունքների, ստացել է 4748 քվե և հաղթահարել ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների համար օրենքով նախատեսված ընտրական շեմը, փոխանցում է «Արմենպրես»-ը։
Ընտրությունների արդյունքում նորընտիր խորհրդարանում ՌՀՄ-ն կունենա մեկ մանդատ, որը կտրվի ցուցակը գլխավորող Վարուժան Փամբուկչյանին։ Վերջինս ՌՀՄ փոխնախագահն է, կազմակերպության անփոփոխ պատգամավորն է 1996 թվականի խորհրդարանական ընտրություններից սկսած և արդեն ութերորդ անգամ կներկայացնի ռումինահայ համայնքը երկրի խորհրդարանում։
Հատկանշական է, որ քվեների մի զգալի մասը ՌՀՄ-ն ստանում է ոչ հայերի կողմից. չնայած համայնքը բազմադարյա պատմություն ունի․ հայկական ինքնություն կրող հայերի թիվը բավականին փոքր է, իսկ Փամբուկչյանը, բացի համայնքին վերաբերող հարցերից, շարունակում է զբաղվել մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններով։ Դրա արդյունքում նախորդ ընտրություններում ՌՀՄ-ն բազմաթիվ քվեներ է ստացել բարձրագույն տեխնոլոգիաների (IT), իսկ այս ընտրություններում՝ գյուղատնտեսական ոլորտների ներկայացուցիչների կողմից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

